Մատչելիության հղումներ

Շփման գծում լարվածությունը պահպանվել է


Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:

ԼՂ ՊՆ փոխանցմամբ, բացի վերոնշյալից, շփման գծի հարավային և հյուսիսարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (26 արկ), հյուսիսային ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): «ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է»,- հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG