Մատչելիության հղումներ

Ռոբերտ Հարությունյանը՝ ԱԳ փոխնախարար


Հայաստանի արտգործնախարարության նոր շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարության նոր շենքը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 4-ի հրամանագրով Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է արտգործնախարարի տեղակալ։ Հրամանագիրը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Հիշեցնենք՝ ժամեր առաջ հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ հրավիրած խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահը հայտնել էր. - «Այսօր արդեն կնշանակվի արտաքին գործերի փոխնախարարը, ով պետք է համակարգի մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները և ընդհանրապես, պետք է զբաղվի զուտ արտաքին տնտեսական հարաբերություններով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG