Մատչելիության հղումներ

logo-print

Ուորլիք․ Նահանգային օրենսդիր մարմինների որոշումները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

«Նահանգային օրենսդիր մարմինների որոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտադիր ուժ չունեն և պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը», - գրել է Ուորլիքը:

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևը, հիշեցնենք, Ջորջիա նահանգի խորհրդարանը ընդունել է մարտի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG