Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ԱԳՆ․ ԱՄՆ նահանգը իրավասու չէ ճանաչել Ղարաբաղը


Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր արձագանքել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

«Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության՝ որևէ տարածքային կազմավորման ճանաչումը մտնում է դաշնային կառավարության լիազորությունների մեջ: ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - «Թրենդ»-ին ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևը, հիշեցնենք, Ջորջիա նահանգի խորհրդարանը ընդունել է մարտի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG