Մատչելիության հղումներ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) միջոցառումներ կիրականացնի Իրանից, Թուրքիայից և Վրաստանից մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության ներթափանցումը կանխելու համար։

«Մասնավորապես, նշված հիվանդության հարուցիչի ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և հնարավորինս արագ հակաժանտախտային պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով` ծառայությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի «Կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտ»-ի հետ», - տեղեկացնում է ծառայությունը՝ նշելով, որ կառավարությունը երեկ ընդունել է համապատասխան որոշում, որը հնարավորություն կընձեռի արագ ձեռք բերել անհրաժեշտ պատվաստանյութը:

ՍԱՊԾ-ը նախատեսում է նշված երկրների սահմանային գոտում գտնվող և հիվանդության նկատմամբ ընկալունակ բոլոր կենդանիների շրջանում ամենամյա կանխարգելիչ հակաժանտախտային պատվաստումներ կատարել:

Ծառայությունը նշում է, որ «ներկայումս մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության նկատմամբ Հայաստանը ապահով է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG