Մատչելիության հղումներ

Օհանյան․ Հայկական զինուժն ունակ է կատարելու առաջադրված խնդիրները


Սեյրան Օհանյան, արխիվ
Սեյրան Օհանյան, արխիվ

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2016թ. փետրվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների քննարկմանը, ինչպես նաև մարտ ամսվա հիմնական անելիքների նախանշմանը, փոխանցում է ՊՆ լրատվական ծառայությունը:

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զինված ուժերում ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հաշվետու ժամանակահատվածում զորամասերում ու մարտական հենակետերում անձնակազմի զգոնության և կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, զինված ուժերի կիրառման պլանների ճշտումների ուղղությամբ կատարված աշխատանքների վրա:

Նշելով, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով շարունակվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, պաշտպանական գերատեսչության ղեկավարը առավել կարևորել է անցկացված մարտավարաշարային պարապմունքները և մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումները, որոնց արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները»,- մասնավորապես, նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG