Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի որոշումը


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Կոնգրեսին մեկ քայլով մոտեցել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի և սիրիացիների, ինչպես նաև եզդիների ու կրոնական մյուս փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետության» (ԻՊ) հանցագործությունների պատշաճ դատապարտմանը որպես ցեղասպանություն: Այդ մասին հայտարարում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը՝ հաղորդելով, որ հանձնաժողովը մարտի 2-ին հավանություն է տվել համապատասխան՝ թիվ 75 բանաձևի նախագծին, և ողջունելով այդ փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG