Մատչելիության հղումներ

«Նորմանդական քառյակը» համաձայնության չեկավ Դոնբասի ընտրությունների հարցում


«Նորմանդական քառյակի» հանդիպումը Փարիզում, 3-ը մարտի, 2016թ․

«Նորմանդական քառյակի» հանդիպումը Փարիզում, 3-ը մարտի, 2016թ․

«Նորմանդական քառյակը» համաձայնության չի եկել Դոնբասի տեղական ընտրությունների հարցում։

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը հայտարարել է, որ Փարիզում «նորմանդական քառյակի» հանդիպմանը բեկում տեղի չի ունեցել։ Նրա խոսքով, Դոնբասում ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին լուծել անվտանգության հարցը։ «Ուշադրություն մի՛ դարձրեք տարբեր մեկնաբանություններին։ Ոչ մի եզրակացություն համաձայնեցված չէ, մեր դիրքորոշումն է՝ առաջին հերթին անվտանգություն», - գրել է Կլիմկինը Թվիթերի իր միկրոբլոգում։

Գերմանիայի արտգործնախարարը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ հանդիպման մասնակիցները գոհ չեն ո՛չ Դոնբասի իրավիճակից, ո՛չ էլ հանդիպման արդյունքներից։

Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ հրադադարի խախտումները շարունակվում են, Մինսկի համաձայնագիրն ամբողջությամբ չի իրագործվում, Ուկրաինան, իր հերթին, չի կարողանում իրականացնել Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

Դոնբասի ընտրությունների հետ կապված, հիշեցնենք, լարվածություն է առաջացել, քանի որ ռուսամետ անջատականները որոշել են ընտրություններ անցկացնել ոչ թե ամբողջ երկրով անցկացվող ընտրությունների հետ նույն օրը, այլ մեկ ուրիշ օր. Դոնեցկը՝ ավելի վաղ, Լուգանսկը՝ ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG