Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը անձնակազմից պահանջել է «բացառել ոստիկանությանն արատավորող երևույթները»


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին և Կոտայքի բաժնի պետ Վարդան Վարդանյանին:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Գասպարյանն անդրադարձել է համակարգի բարեփոխման երկրորդ փուլի ընթացքին և այդ համատեքստում կարևորել կադրերի ընտրության, մասնագիտական ու մարդկային որակների օբյեկտիվ գնահատման խնդիրը:

«Վլադիմիր Գասպարյանը վերջին օրերի կադրային փոփոխությունների ու տեղաշարժերի օրինակով կրկին հիշեցրեց ոստիկանության ղեկավարության քաղաքականության ռազմավարական ուղղությունները և այն խնդիրները, որոնք իրականացվում են բարեփոխումների ծրագրի շրջանակում։ Գասպարյանն անձնակազմից պահանջեց բացառել ոստիկանին ու ոստիկանությանն արատավորող ցանկացած երևույթ, անհանդուրժող լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց վարքով ու գործողություններով հակադրվում են «Ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին» հիմնարար սկզբունքի կենսագործմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG