Մատչելիության հղումներ

Երեխայի սպանության մեջ մեղադրվող դայակն ասել է՝ Պուտինից է վրեժ լուծել


Գյուլչեխրա Բոբոկուլովան մոսկովյան դատարանում
Գյուլչեխրա Բոբոկուլովան մոսկովյան դատարանում

Գյուլչեխրա Բոբոկուլովան, ով մեղադրվում է Մոսկվայում չորսամյա աղջկա սպանության մեջ, հայտարարել է, որ իր այդ քայլով վրեժ է լուծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Սիրիան ռմբակոծելու համար։ Այս մասին նա խոսում է տեսանյութում, որը տեղադրված է YouTube-ում։ Տեսանյութի հեղինակը անհայտ է։

«Պուտինը ռմբակոծում է ինքնաթիռներից»,- տեսանյութում հայտարարում է նա՝ պարզաբանելով, որ այդ ռմբակոծություններից մահանում են նաև երեխաներ։ Հարցին, թե ե՞րբ է իր մոտ ծագել երեխային սպանելու միտքը, Բոբոկուլովան պատասխանել է.- «Միայն մեկ ամիս առաջ։ Նայում եմ, այնտեղ ռումբեր են…»։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Բոբոկուլավայի այս հայտարարությունները բացատրել է նրա «անմեղսունակությամբ» և կոչ արել «համապատասխան կերպով» վերաբերվել նրա խոսքերին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ մեղադրյալի քայլերի պատճառների շուրջ չարժե եզրահանգումներ անել մինչև հետաքննության ավարտը։

Գյուլչեխրա Բոբոկուլովան ձերբակալվել է փետրվարի 29-ին՝ Մոսկվայի «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայանի մոտ, ձեռքին՝ սպանված երեխայի գլուխը։ Ավելի ուշ պարզվել է, որ կինը սպանված երեխայի դայակն էր։

Հետաքննության վարկածով՝ դայակը սպասելով, որ երեխայի ծնողները դուրս գան տնից, սպանել է երեխային, ապա հրդեհել բնակարանը։ Մեղադրյալը խոստովանել է իր մեղքը։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կինը տառապում է շեզոֆրենիայով։ Դատարանը Բոբոկուլովային երկու ամսով կալանավորել է, սպասվում է, որ մարտի 4-ին նրան մեղադրանք կառաջադրեն սպանության, հրդեհ կազմակերպելու և ահաբեկչության մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ տալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG