Մատչելիության հղումներ

logo-print

8 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ Հայաստանի և ԵՆԲ-ի միջև


Նուբարաշենի աղբավայրը, արխիվ

Նուբարաշենի աղբավայրը, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև ստորագրված «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» ֆինանսական պայմանագրին:

Ըստ հիմնավորման, ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով Հայաստանին կտրամադրի 8 միլիոն եվրո գումարի չափով վարկ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ծրագրի երեք բաղադրիչներն ուղղված են Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը:

«Առաջին բաղադրիչը՝ նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կիլոմետր հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա», - ասված է հաղորդագրությունում։

Երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո․ - «Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալը՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը»։

Ծրագրի 1-ին բաղադրիչի ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն եվրո, որից` 8 միլիոն եվրո վարկ ԵՆԲ-ից, 8 միլիոն եվրո վարկ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), և ևս 8 միլիոն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG