Մատչելիության հղումներ

412.5 միլիոն դրամ ՏԿՆ-ին՝ թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր գնելու համար


Կառավարությունը պահուստային ֆոնդից տրանսպորտի և կապի նախարարությանն առաջին եռամսյակում կհատկացնի 412.5 միլիոն դրամ՝ լրացուցիչ 55 հազար հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր ձեռք բերելու և մնացած անապահով ընտանիքների տրամադրելու համար:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ վարչապետի, նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին խնդիրն արագ լուծել և այնպես անել, որ որևէ անապահով ընտանիք չզրկվի սարքն անվճար ստանալու հնարավորությունից:

Հիշեցնենք՝ գործող օրենսդրությամբ Հայաստանում թվային հեռուստահեռարձակման անցնելու վերջնաժամկետ էր սահմանված 2016 թվականի հունվարի 1-ը, սակայն այս տարվա սեպտեմբերին կառավարությունը որոշեց վեց ամսով երկարաձգել այն:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեռ նոյեմբերին հայտարարել էր, որ շուրջ 100 հազար անապահով ընտանիքներ 25-80 դոլար արժողությամբ սարքերն անվճար են ստանալու։ Սակայն մեկ ամիս անց կառավարության ընդունած որոշմամբ այդ թիվը երկու անգամ կրճատվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG