Մատչելիության հղումներ

Լուծվել է Գորիսի հանրակացարանում ապրող 20 ընտանիքի բնակարանային խնդիրը


Տեսարան Գորիսից
Տեսարան Գորիսից

Կառավարությունն այսօր Գորիսի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվողներին նվիրեց իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսպիսով կլուծվի 20 ընտանիքի բնակարանային խնդիրը:

«Հանրակացարանում բնակվողները գրություններով դիմել էին կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG