Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ հանրաքվեին հինգ անձի փոխարեն քվեարկելու դեպքով


Ընտրություններ Հայաստանում, արխիվ
Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում հինգ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։

«Հիշյալ հինգ քաղաքացիները նախաքննական մարմնին հայտնել են, որ իրենք դեկտեմբերի 6-ի հանրաքվեին չեն մասնակցել, ոչ իրենց, ոչ էլ որևէ մեկի փոխարեն քվեարկություն չեն կատարել: Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ նշված հինգ անձանց անունների դիմաց առկա ստորագրությունները չեն կատարվել հիշյալ տեղամասի հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ անդամների կողմից, այլ կատարվել են այլ անձանց կողմից», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Հատուկ քննչական ծառայությունը նշում է, որ գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:

Հաղորդագրությունում նաև ասված է, որ հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 3-ի դրությամբ ՀՔԾ-ում հարուցվել և քննվել է 36 քրեական գործ, որոնցից 8-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 13-ը կարճվել է, 2-ը՝ կասեցվել, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 10 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG