Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարն ավարտում է առաքելությունը Հայաստանում


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

«Վստահ եղեք, որ Դուք Երևանում թողնում եք ոչ միայն Ձեր գործերը, այլ նաև մարդկանց, ովքեր բարձր են գնահատում ինչպես Ձեր գործունեությունը, այնպես էլ Ձեր մարդկային որակները», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նոր ղեկավարը նույնպիսի ջանադրությամբ և համագործակցության պատրաստակամությամբ կաշխատի՝ ավելի ամրապնդելով Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև հարաբերությունները:

Սորոկինը նշել է, որ վերջին տարիներին իրականացված ծրագրերի շնորհիվ ամուր հիմքեր և լավ նախադրյալներ են ստեղծվել մի շարք ոլորտներում Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև հետագա սերտ փոխգործակցության ու նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG