Մատչելիության հղումներ

logo-print

Մատվիենկո․ Ռուսաստանում օրական 8 երեխա է մահանում բռնության հետևանքով


ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ

Բռնությունների հետևանքով Ռուսաստանում օրական մահանում է 8 անչափահաս երեխա: Այս մասին "Российская газета" թերթի իր սյունակում գրել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ հատկապես մտահոգիչ է երեխաների դեմ ծանր և հատկապես ծանր հանցագործությունների թիվը․ մասնավորապես, 2014 թվականին, ներքին գործերի նախարարության տվյալներով, այդպիսիք եղել են երեխաների դեմ ավելի քան 95 հազար հանցագործություններից 15 հազարը: Ավելին՝ այդ հանցագործությունների քանակը վերջին տարիներին աճել է:

Բռնություններից երեխաների պաշտպանության խնդիրը Ռուսաստանում շարունակում է հեռու լինել լուծումից, արձանագրում է Դաշնության խորհրդի խոսնակը:

Միևնույն ժամանակ, Մատվիենկոյի կարծիքով, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքը պայմանավորված չէ տնտեսական դժվարություններով, այլ ընտանիքի ինստիտուտի թուլացման հետևանք է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում երեխաների ընդհանուր թվի 50 տոկոսը պնդում է, որ ենթարկվել է ֆիզիկական բռնության: Ռուսաստանում տարեկան շուրջ 2 միլիոն մինչև 14 տարեկան երեխաներ իրենց ծնողների կողմից ծեծի են ենթարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG