Մատչելիության հղումներ

Գասպարիի պաշտպանները պահանջում են վերացնել փորձաքննություն նշանակելու որոշումը


Ակտիվիստ Վարդգես Գասպարիի պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով վերացնել Գասպարիի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու քննիչի որոշումը։

Պաշտպանները միևնույն ժամանակ խնդրել են բողոքարկվող որոշման կատարումը կասեցնել մինչև սույն բողոքի քննությունը:

Եգորյանն ու Գյուրջյանը հիշեցնում են, որ քննիչը Գասպարիին փորձաքննության ենթարկելու որոշում էր կայացրել՝ հիմնավորելով, թե «Գասպարին, փետրվարի 1-ին իրեն մեղադրանք առաջադրելուց հետո հրաժարվել է ցուցմունք տալուց և քննիչից պահանջել է հավաստել, որ վերջինս որևէ կերպ չի մասնակցել 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններին հաջորդող հայտնի մարտիմեկյան իրադարձություններին՝ պարզաբանելով, որ առանց քննիչի կողմից այդ հավաստիքի, չի ճանաչում վերջինիս լեգիտիմությունը, չի հավատում նրա անկողմնակալությանը, անկախությանը և չի ցանկանում ցուցմունք տալ»:

Պաշտպանները նշում են, որ, ըստ քննիչի, մինչև մեղադրյալի կարգավիճակ ստանալը, Գասպարին որպես վկա ևս հրաժարվել է ցուցմունք տալուց հանրաքվեի օրը տեղի ունեցած իրադարձությունների մասին` քննիչի հասցեին վիրավորական արտահայտություններ գրառելով արձանագրության ձևաթղթի մեջ:

«Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ հիմքեր կան կասկածի տակ դնելու Գասպարիի՝ իրադարձություններն ու առանձին հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունը՝ քննիչը որոշել է, որ անհրաժեշտ է պարզել Գասպարիի հոգեկան հիվանդությամբ տառապելու կամ հոգեկան խանգարում ունենալու հանգամանքները, և քանի որ դա հատուկ մասնագիտական գիտելիքներ է պահանջում, անհրաժեշտ է համարել նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն», - ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանները գտնում են, որ քննիչի որոշումն անհիմն է և իրականում հետապնդում է այլ նպատակներ, քան դրանով վկայակոչվածն ու քրեադատավարական օրենքով նախատեսվածը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG