Մատչելիության հղումներ

Հասկանալի է, որ իշխանությունները չէին գնա այդ զիջումներին՝ այդ զիջումները պետք է կորզել իրենցից, հայտարարում է Լևոն Զուրաբյանը:

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, կառավարության պաշտոնական կայքում հրապարակված Ընտրական օրենսգրքի նախագծում ներառված չեն ընդդիմադիրների առաջարկած փոփոխությունները։

«Այս նախագծով որևէ փոփոխություն մտցված չէ։ Այսինքն՝ բոլոր այն կարևորագույն առաջարկները, որ մենք հասարակության հետ հասել ենք միասնական դիրքորոշման, այն է՝ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը ընտրություններից հետո, ցուցակների մաքրումը և բաժանումը երկու մասի՝ մշտական ընտրողների և արտասահմանում ապրող ընտրողների ցուցակների, տեսախցիկների տեղադրումը, մատների թանաքոտման գործընթացը, որը թույլ կտա խափանել բազմակի քվեարկությունները, այս պահանջներից և ոչ մեկը ընդգրկված չէ այս տեքստում։ Հասկանալի է, որ նրանք չէին գնա այդ զիջումներին՝ այդ զիջումները պետք է կորզել իրենցից», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Զուրաբյանը նշեց, որ իրենք կազմակերպում են քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի դաշինք [Ժողովրդավարության ազգային պլատֆորմ], որն ուղղված է լինելու «այդ պատը ջարդելուն»։

«Ես հիմա կոչ եմ անում բոլորին, մեր ամբողջ հասարակությանը՝ աջակցել մեզ այս հարցերում, որովհետև, եթե մենք չկարողանանք այս պատը ջարդել, շատ բարդ է լինելու վերահսկել խորհրդարանական ընտրությունները, որից կախված է Հայաստանի զարգացումը և ամբողջ ապագան», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ․

XS
SM
MD
LG