Մատչելիության հղումներ

Շաբաթավերջին՝ անձրևներ և ամպրոպներ


Երևանի համայնապատկեր
Երևանի համայնապատկեր

Հայաստանի տարածքում մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի ցերեկը, մարտի 6-ին շրջանների մեծ մասում, մարտի 7-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 3-ին, 4-ի և 5-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, մարտի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում մարտի 3-4-ը, մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի ցերեկը, մարտի 6-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG