Մատչելիության հղումներ

Սիրիայում ձերբակալել են ռուս օդաչուին սպանած թուրք զինյալին. Ermenihaber


Սու-24-ի օդաչուները պարաշյուտով իջնում են կործանված օդանավից, 24-ը նոյեմբերի, 2015թ.

Սու-24-ի օդաչուները պարաշյուտով իջնում են կործանված օդանավից, 24-ը նոյեմբերի, 2015թ.

Սիրիայի կառավարական ուժերը ձերբակալել են թուրք-սիրիական սահմանին 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուին սպանողին։ Այդ մասին տեղեկացնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով թուրքական Haber 7 լրատվական կայքը։

Ըստ աղբյուրի, առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին:

Պաշտոնական Մոսկվան, հիշեցնենք, Անկարայից պահանջել էր անհապաղ կալանավորել այն քաղաքացուն, ով սպանել է նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին խփված Սու-24-ից պարաշյուտով դուրս նետված օդաչուին։ Ռուսաստանը հայտնել էր, որ սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացու անունը Ալփարսլան Չելիք է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG