Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժել է Փոստանջյանի՝ ԱԱԾ նոր տնօրենի նշանակումը վիճարկող հայցը


ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյան, նախագահ Սերժ Սարգսյան
ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյան, նախագահ Սերժ Սարգսյան

Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Զարուհի Փոստանջյանի հայցը, որով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը պահանջում էր անվավեր ճանաչել Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին նախագահի հրամանագիրը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը որոշումը բողոքարկել է Վարչական վերաքննիչ դատարանում։

Փոստանջյանը պնդում է, որ չեն պահպանվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ըստ որի այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG