Մատչելիության հղումներ

Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի ոստիկանապետերը հեռացվել են աշխատանքից


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքից ազատել է Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերի ոստիկանապետերին։

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր նաև հեռացվել է ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետը:

«Այս հեռացումները դիտեք ոլորտի բարեփոխումների շրջանակում», - ասաց Ահարոնյանը։

Հայաստանի ոստիկանապետի հրամանով, հիշեցնենք, այսօր աշխատանքից հեռացվել էին նաև Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետն ու ամբողջ աշխատակազմը՝ «կարգապահական խնդիրների պատճառով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG