Մատչելիության հղումներ

logo-print

Ուրիշի փոխարեն քվեարկողին՝ միայն ազատազրկում․ Մարուքյանը օրինագիծ է ներկայացրել


Պատգամավոր Էդմոն Մարուքյան, արխիվ

Պատգամավոր Էդմոն Մարուքյան, արխիվ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկում է օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը:

Ինչպես իր հաղորդագրությունում նշում է պատգամավորը, նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված «բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500 հազարից 600 հազար դրամի չափով տուգանք», ինչը «համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին»:

«Ակնհայտ է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է հանցանքի «պատվիրատուի» կողմից: Այսպիսով, իրավախախտման հեղինակը որևէ անձնական պատասխանատվության իրականում չի ենթարկվում», - ասված է հաղորդագրությունում:

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ պատժի խստացումը «չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG