Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են թիվ 2 գիշերօթիկ, որտեղից ահազանգ էր ստացվել


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման և բռնությունների կանխարգելման ստորաբաժանումների ներկայացուցիչներն այցելել են թիվ 2 գիշերօթիկ հաստատություն։

ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկ հաստատության տնօրենի‚ սոցիալական աշխատողների‚ ուսումնադաստիարակչական գծով մեթոդիստ-համակարգողի‚ ինչպես նաև հաստատության սաների հետ:

«Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ։ Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ», - ասված է հաղորդագրությունում։

ՄԻՊ գրասենյակը հիշեցնում է՝ փետրվարի 29-ին օմբուդսմենի աշխատակազմ ահազանգ է ստացվել, որ փետրվարի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է գիշերօթիկի սաներից երկուսի տատը և հայտնել‚ որ իր թոռները գտնվում են գիշերօթիկ հաստատությունում և ցանկանում են ինքնասպան լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG