Մատչելիության հղումներ

Քերրին և Լավրովը հեռախոսով քննարկել են Սիրիայում զինադադարին առնչվող հարցեր


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են Սիրիայում զինադադարին վերաբերող հարցեր։

«Ուշադրության կենտրոնում են եղել հատկապես Սիրիայում զինադադարին վերաբերող ռուս-ամերիկյան համաձայնությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումները», - հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։

Արտգործնախարարները վերահաստատել են երկու երկրների միջև համակարգված գործողությունների կարևորությունն առաջին հերթին մարտական գծում զինադադարը ամրապնդելու համար, որը պետք է հարգեն և՛ կառավարական ուժերը, և՛ ահաբեկչական խմբավորումների հետ կապ չունեցող ընդդիմադիր ուժերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG