Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը ողջունել է սահմանադրական բարեփոխումները. Վահրամ Բաղդասարյան


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Եվրամիությունը ողջունել է հայաստանյան սահմանադրական բարեփոխումները, լրագրողներին ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ու հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև այսօր խորհրդարանում կայացած հանդիպումից հետո:

«Քննարկեցինք ղարաբաղյան խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները, սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգիրք և հետագա մեր գործունեության շարունակությունը»,- լրագրողներին հանդիպումից հետո փոխանցեց Բաղդասարյանը։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականների մասին չխոսեցինք, բայց համոզված եմ, որ տիկին Մոգերինին բավականին լավ ինֆորմացված է»,- նաև ասաց Բաղդասարյանը։

Իշխանական ուժերից հետո Մոգերինին հանդիպեց ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին: Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց՝ պայմանավորվածության համաձայն չի կարող հրապարակել փակ դռների հետևում կայացած քննարկումները, սակայն ներկայացրեց, թե ինքն ինչ հարցեր է բարձրացրել:

«Ես բարձրացրեցի Մարտի 1-ի հարցը, օգտագործելով առիթը, որ այսօր մարտի 1-ն է, և որ Եվրոպական միության երեք հայտարարություններից հետո, որոնք պահանջում էին մարտիմեկյան իրադարձությունների, մարտիմեկյան հանցագործության բացահայտում, մինչև հիմա ոչ մի բան չի արվել։ Ես նաև բարձրացրեցի հարցեր՝ կապված ժողովրդավարության ամրապնդման, ընտրական գործընթացների հետ»,- հայտնեց Զուրաբյանը։

Ժամուկես սպասելով Ֆեդերիկա Մոգերինիին՝ քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողները փորձեցին նրանից ճշտել, թե ինչ է խոսել, սակայն՝ ապարդյուն: ԵՄ ներկայացուցիչը չպատասխանեց և ոչ մի հարցի:

XS
SM
MD
LG