Մատչելիության հղումներ

Ասադը համաներում է առաջարկում ընդդիմադիր զինյալներին


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույցի ժամանակ, փետրվար, 2016թ․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույցի ժամանակ, փետրվար, 2016թ․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ընդդիմադիր խմբավորումների զինյալներին առաջարկել է համաներում և խաղաղ կյանքին վերադառնալու հնարավորություն:

«Վայր դրեք զենքը, եթե ցանկանում եք մասնակցել քաղաքական գործընթացին», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ասադը գերմանական ARD լրատվամիջոցին տված հարցազրույցում: - «Ամենագլխավորը՝ իրավունքի և Սահմանադրության տեսանկյունից, Սիրիայի բնակչության շահերի և յուրաքանչյուր պետությունում գործող սկզբունքների տեսանկյունից, այն է, որ նրանք, լինելով քաղաքացիներ, իրավունք չունեն քայլել ինքնաձիգները ձեռքներին և զենքը ուղղել այլ մարդկանց վրա: Ավելին մենք չենք պահանջում»:

Ասադը վստահեցրել է, որ իր առաջարկած համաներումը անսահմանափակ է լինելու, իսկ փետրվարի 27-ից ուժի մեջ մտած հրադադարը «հույսի շող» է անվանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG