Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը էներգետիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել Լևոն Յոլյանին


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը ընդգծել է, որ էներգետիկ համակարգում առկա են խնդիրներ, որոնց լուծման ճանապարհներն ու հիմքերը հաջողությամբ դրվել են:

Աբրահամյանի խոսքով, անցած երկու տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և բարեփոխումներ, կյանքի են կոչվել կարևոր նախաձեռնություններ, նախարարությունն ակտիվ համագործակցել է Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:

Վարչապետը շնորհավորել է Լևոն Յոլյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ բոլոր աշխատանքներն ու ծրագրերը շարունակական և արդյունավետ կիրականացվեն:

Նորանշանակ նախարարը նշել է, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտները Հայաստանի համար ունեն ռազմավարական կարևորագույն նշանակություն, և վստահություն է հայտնել, որ ինքն ու նախարարության մասնագիտական մեծ ներուժ ունեցող աշխատակազմը կկատարեն երկրի բարձրագույն ղեկավարության կողմից իրենց առջև դրված խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG