Մատչելիության հղումներ

«Խազար». 2016-ին Ադրբեջանում ութ զինծառայող է զոհվել


Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

2016 թվականին, փետրվարի 29-ի դրությամբ Ադրբեջանում ութ զինծառայող է զոհվել: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute – CDSI):

Ըստ աղբյուրի, մահացածներից 4-ը մարտական, 4-ը` ոչ մարտական կորուստ է:

«Խազար»-ն այդ տեղեկությունը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների մոնիտորինգի հիման վրա:

«Մահացածներից յոթը պաշտպանության նախարարության, մեկը` պետական սահմանային ծառայության զինծառայողներ են եղել: Անցած ժամանակաշրջանում պաշտպանության նախարարության մեկ զինծառայող վիրավորվել է ավտովթարի հետևանքով, մեկ հոգի (պետական սահմանային ծառայություն) վարժանքների ժամանակ նռնակի պայթյունից վնասվածքներ է ստացել», - ասված է հետազոտությունում:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ հաստատել է հինգ զինծառայողի մահը:

«Ազադլիգ» թերթն ավելի վաղ հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտությունում հրադադարի ժամանակաշրջանում՝ 1994-ից մինչ այժմ, ադրբեջանական կողմը 3 հազարից ավելի զինծառայող է կորցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG