Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ը մտահոգված է Ուկրաինայում հրադադարի խախտումներով


ԵԱՀԿ դիտորդը Ուկրաինայի արևելքում հետևում է ծանր տեխնիկայի հետքաշմանը, հոկտեմբեր, 2015թ․
ԵԱՀԿ դիտորդը Ուկրաինայի արևելքում հետևում է ծանր տեխնիկայի հետքաշմանը, հոկտեմբեր, 2015թ․

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) խորապես մտահոգված է Ուկրաինայի արևելքում հրադադարի շարունակական խախտումներով:

Իր մտահոգությունը ուղղելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ-ը հորդորել է Կիևին և Մոսկվային իրականացնել ստանձնած պարտավորությունները՝ հետևելով մեկ տարի առաջ կնքված Մինսկի խաղաղության պայմանագրին:

Մարտի 3-ին ակնկալվում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը Փարիզում, որի ընթացքում կքննարկվի անվտանգության հարցը և Արևելյան Ուկրաինայի համար ընտրական նոր օրենքը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG