Մատչելիության հղումներ

Արցունքաբեր գազ՝ Մակեդոնիա ներխուժել փորձող միգրանտների նկատմամբ


Մակեդոնիայի ոստիկանությունը երեկ արցունքաբեր գազ է կիրառել փախստականների նկատմամբ, որոնք փորձել են երկրի տարածք ներխուժել Հունաստանից:

Միգրանտներին վրդովեցրել է այն հանգամանքը, որ ձգձգվում է իրենց օրինական մուտքը երկիր: Կոտրելով սահմանապահ դարպասը, բղավելով «բացե՛ք սահմանը»՝ նրանք քարեր են նետել ոստիկանների վրա:

Երեկ Մակեդոնիայի իշխանությունները 300 սիրիացի փախստականների են թույլ տվել մտնել երկիր:

Հունաստանից հայտնում են, որ ավելի քան 20 հազար միգրանտներ այս պահին կուտակված են երկրի սահմանի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG