Մատչելիության հղումներ

Նախարար․ Բացառել Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի դրամահավաքները կրթօջախներում


Դպրոց Հայաստանում, արխիվ
Դպրոց Հայաստանում, արխիվ

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա, և Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի, տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները:

Կրթության և գիտության նախարարության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ նախարարության ենթակայության դպրոցների տնօրենները ևս ստացել են համապատասխան հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG