Մատչելիության հղումներ

Գասպարին վեց ժամով հեռացվեց դատարանի դահլիճից


Վարդգես Գասպարին պառկել է դատարանի դահլիճում, Երևան, 29-ը փետրվարի, 2016թ․

Վարդգես Գասպարին պառկել է դատարանի դահլիճում, Երևան, 29-ը փետրվարի, 2016թ․

Անցած շաբաթավերջին կալանքից ազատ արձակված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր իր գործով դատական նիստի ժամանակ 6 ժամով հեռացվեց դատարանի դահլիճից՝ նիստը խանգարելու համար․ Գասպարին կրկին պառկել էր դատարանի դահլիճում՝ հրաժարվելով ենթարկվել դատավորի և կարգադրիչների հրահանգներին:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը նաև երկու անգամ նկատողություն հայտարարեց ակտիվիստի պաշտպան Տիգրան Եգորյանին նույն՝ դատական նիստը խանգարելու պատճառաբանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG