Աֆղանստանում երկու ինքնասպան ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել:
Այս պայթյունները կասկածի տակ են դնում պաշտոնական Քաբուլի և «Թալիբան» խմբավորման միջև բանակցությունները:
Նախագահ Աշրաֆ Ղանին ասել է, որ իր կառավարությունը չի բանակցի խաղաղության շուրջ զինյալների հետ, ովքեր սպանում են անմեղ քաղաքացիներին: Նա ընդգծել է, որ աֆղանական ուժերը կշարունակեն պայքարը ահաբեկիչների դեմ: