Մատչելիության հղումներ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:

«Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածից հեռացրել են քարաբեկորները, իսկ «Վայքի ՃՇՇ» ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրել են», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG