Մատչելիության հղումներ

Սեֆիլյան. «Պարտավոր ենք համախմբել ջանքերը և օր առաջ վռնդել վարչախմբին»


«Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
«Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

«Մեր անվտանգության գլխավոր սպառնալիքը վարչախումբն է», - Ֆեյսբուքի իր էջում գրել է «Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

«Եթե նախկինում բռնապետական ռեժիմի դեմ ընդվզող քաղաքացիներին փորձում էին զսպել Արցախին սպառնացող վտանգով, ապա այսօր նույնը ձգտում են անել տարածաշրջանային սպառնալիքների մասին հիշեցնելով: Մինչդեռ մեր հայրենիքի և պետության գլխավոր սպառնալիքը ապազգային ու հանցավոր վարչախումբն է: Վարչախումբը ոչ միայն ունակ չէ կազմակերպելու մեր արտաքին անվտանգության ապահովումը, այլև ստրկամիտ ու նյութապաշտ լինելով՝ խուսափում է պատասխանատվությունից և ամեն րոպե պատրաստ է իր կառավարումը երկարաձգելու համար զոհաբերել Արցախը և Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը», - գրել է Սեֆիլյանը՝ նշելով. - «Հենց այս պատճառով՝ հանուն այդ կենսական արժեքների պահպանման, մենք պարտավոր ենք համախմբել ջանքերը և օր առաջ վռնդել վարչախմբին ու կազմավորել ազգային շահերն արտահայտող կառավարություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG