Մատչելիության հղումներ

Մոգերինի. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ԵՄ առաջնահերթություններից է»


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

«Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը Եվրամիության գլխավոր առաջնահերթություններից է»,- Բաքու կատարելիք այցից երկու օր առաջ ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Անցյալտարի [հակամարտության գոտում] խաղաղ բնակչության դեմ ծանր սպառազինություն է կիրառվել: Ներկայիս անկայունությունը երկու կողմերի վրա էլ թանկ է նստում: Իսկ խաղաղությունը հնարավորություն կտար բացել սահմանները, կնպաստեր կապերի և առևտրի զարգացմանը: Խաղաղությունը ձեր տարածաշրջանը կդարձներ Ասիայի և Եվրոպայի բարգավաճող դարպասներ»,- նաև ասել է Մոգերինին ու հավելել՝ «Ի վերջո, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պետք է կամք դրսևորեն`մոտեցնելով խաղաղության հաստատման պահը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG