Մատչելիության հղումներ

logo-print

Հազարավոր մարդիկ Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Նեմցովի հիշատակին


Բորիս Նեմցովի սպանության տարելիցին նվիրված երթին հազարավոր մարդիկ են մասնակցել, Մոսկվա, 27-ը փետրվարի, 2016թ․

Բորիս Նեմցովի սպանության տարելիցին նվիրված երթին հազարավոր մարդիկ են մասնակցել, Մոսկվա, 27-ը փետրվարի, 2016թ․

Ցուցարարների ձեռքին «Կորչի՛ չեկիստների իշխանությունը», «Կադիրովը Ռուսաստանի խայտառակությունն է» գրառմամբ պաստառներ են եղել:

Մոսկվայում այսօր հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց` հարգանքի տուրք մատուցելու ուղիղ մեկ տարի առաջ Կրեմլի հարևանությամբ սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին:

Ակցիայի մասնակիցները նախապես ցանկանում էին իրենց գործողությունը սկսել Նեմցովի սպանության վայրից` «Բոլշոյ Մոսկվորեցկի» կամրջից: Մոսկվայի քաղաքապետարանը, սակայն, մերժեց ընդդիմադիրների ներկայացրած հայտը` նրանց մայրաքաղաքի կենտրոնում այլընտրանքային երթուղի առաջարկելով:

BBC-ի տեղեկություններով, բողոքի ակցիայի մեկնարկին դրա մասնակիցների թիվը հասնում էր 20 հազարի: Զանգվածային միջոցառումների մասնակիցներին հաշվարկող MobCounter 2015 համակարգը մատնանշում է 14 հազար թիվը: Բողոքի այսօրվա գործողության մասնակիցների ձեռքին եղել են Նեմցովի տասնյակ լուսանկարներ, ինչպես նաև ընդդիմադիր բովանդակության բազմաթիվ կարգախոսներ` «Կորչի՛ չեկիստների իշխանությունը», «Ռուսաստանն ազատ է լինելու», «Կադիրովը Ռուսաստանի խայտառակությունն է»:

Հիշեցնենք՝ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվում են Չեչնիայի ուժային կառույցների մի շարք աշխատակիցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG