Մատչելիության հղումներ

logo-print

Անցած կեսգիշերին Սիրիայում ուժի մեջ մտավ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համաձայնեցված հրադադարը: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության համապատասխան, դադարեցվել են բոլոր տեսակի ռազմական գործողությունները կառավարական զորքերի, քրդական ուժերի և չափավոր ընդդիմադիր խմբավորումների միջև:

Հրադադարը չի վերաբերում Սիրիայի տարածքում գործող խոշորագույն ծայրահեղական խմբավորումներին` «Ջաբհաթ ան-Նուսրային» և «Իսլամական պետությանը»:

Վերջին տեղեկությունների համաձայն, հրադադարի ռեժիմը Սիրիայի տարածքում հիմնականում պահպանվում է: Այս պահին հայտնի է հրադադարի խախտման միայն մեկ դեպքի մասին, որի հետևանքով զոհվել են հրադադարին միացած չափավոր իսլամիստական «Ջաիշ ալ-Իսլամ» խմբավորման երեք զինյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG