Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են


ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում վերջերս ավելացել են կրակոցները, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայից: Այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ նստաշրջանի ժամանակ:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ անջատողականների կրակոցներից Դոնեցկում զոհվել է ուկրաինացի մեկ զինծառայող:

Մինչդեռ Դոնեցկը հսկողության տակ պահող ուժերի ներկայացուցիչը France-Presse գործակալությանն ասել է, թե անցյալ շաբաթ իրենց կողմից զոհվել է 9 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG