Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պահանջում է ազատ արձակել Գասպարիին


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։

ՀԱԿ-ի հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ակնհայտ է, որ Գասպարին ձերբակալվել է ոչ թե ինչ-որ օրենք խախտելու համար, այլ իշխանության թելադրանքով, որի դեմ էին ուղղված նրա բողոքի ակցիաները։ Տեղեկություններ կան, որ նա ազատազրկման վայրում կտտանքների է ենթարկվում, նրա նկատմամբ բռնություններ են կիրառվում։ Ավելին, հետևելով խորհրդային շրջանի վատագույն ավանդույթներին, նրան ընդհուպ հոգեբուժարան են տեղափոխել, ինչպես մի ժամանակ վարվում էին քաղաքական այլախոհների հետ»։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության «հերթական այս ապօրինությունը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը» և պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին։

Վարդգես Գասպարին, հիշեցնենք, կալանավորվել է փետրվարի 19-ին։ Նա մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Օրերս դատարանի որոշմամբ Գասպարին տեղափոխվել էր հոգեբուժարան՝ փորձաքննության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG