Մատչելիության հղումներ

logo-print

Ուզբեկստանում իսլամիստական ծայրահեղականության և այլ ծանր մեղադրանքներով առաջին ատյանի դատարանի դատավճռով 7 տարվա ազատազրկման դատապարտված Արամայիս Ավագյանի և ընկերների պաշտպանության նպատակով ստեղծվել է կոմիտե:

Կոմիտեի կազմում են ուզբեկստանցի հայտնի իրավապաշտպան Սուրաթ Իքրամովը, Հայաստանից՝ իրավապաշտպաններ Վարդան Հարությունյանը և Ժաննա Ալեքսանյանը:

Կոմիտեի կազմում են նաև «Մարդու իրավունքների գերմանական ֆորում» հասարակական կազմակերպության, Ուզբեկստանի իրավապաշտպանական դաշինքի, Մոսկվայում գործող “Мемориал” իրավապաշտպանական կենտրոնի, Ղազախստանում գործող Մարդու իրավունքների և օրենքի վերահսկողության բյուրոյի ներկայացուցիչները, հայտարարությանը շարունակում են միանալ այլ իրավապաշտպաններ ևս:

Կոմիտեն հրապարակել է ուղերձ՝ դիմելով Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Եվրոպական միությանը, ԵԱՀԿ-ին, Human Rights Watch-ին, Amnesty International-ին, Freedom House-ին:

Ուղերձում նկարագրված են Արամայիս Ավագյանին առևանգելու մանրամասները, նրա նկատմամբ գործադրված խոշտանգումները, քրեական հետապնդում սկսելու պատճառները, նշելով, մասնավորապես, հայազգի երիտասարդի բիզնեսը խլելու՝ տեղական իշխանության ղեկավարի փորձերի մասին պնդումները:

Կոմիտեն ուղերձի հասցեատերերին խնդրում է համագործակցության միջոցով հասնել Արամայիս Ավագյանին և ընկերներին արդարացման միջոցով ազատելուն, նրանց իրավունքների վերականգնմանը:

Հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG