Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերուն


ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունի, արխիվ

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունի, արխիվ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարի 23-ին Բաքվում այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ազատության»-ը փոխանցեց, որ համաձայն ԿԽՄԿ հանձնառության և մանդատի, ռազմագերուն հնարավորություն է տրվել փոխանակել «ընտանեկան բովանդակության լուրեր»։

Արսեն Բաղդասարյանը, հիշեցնենք, գերության մեջ է 2014 թվականի դեկտեմբերից։ 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, սպանության փորձ կատարելու, պայթյուն կամ հրդեհ իրականացնելու մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե նա դիվերսանտ է և գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG