Մատչելիության հղումներ

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները


Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, 26-ը փետրվարի, 2016թ․

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, 26-ը փետրվարի, 2016թ․

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են: Իրանցիները պետք է ընտրեն 290 պատգամավորի և շարիաթի գիտակ 88 աստվածաբանների, որոնք կընդգրկվեն փորձագետների խորհրդում:

Այս ընտրություններն առաջինն են Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների՝ չեղյալ հայտարարվելուց ի վեր: Ըստ որոշ քաղաքագետների, այս ընտրությունների արդյունքները մեծապես կանխորոշելու են երկրի ներքաղաքական պատկերը բավականաչափ երկարաժամկետ հեռանկարային կտրվածքով:

Դիտորդները նկատում են, որ այսօր հիմնական պայքարը ծավալվելու է չափավոր բարեփոխական համարվող քաղաքական ուժերի և իսլամական սկզբունքներին խստորեն հավատարիմ պահպանողականների միասնական կոալիցիայի միջև:

Իրանի բարեփոխականները սատարում են ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի վարած քաղաքականությունը, դրական են վերաբերվում Արևմուտքի հետ ձեռք բերված միջուկային համաձայնությանը և օտարերկրյա ներդրումների ներգրավվմանը: Պահպանողականներն այդ քաղաքականությունից դժգոհ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG