Մատչելիության հղումներ

‪Մոգերինին Հայաստանում կբանակցի նախագահի ու ԱԳ նախարարի հետ


Ֆեդերիկա ‪Մոգերինին և Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում, արխիվ
Ֆեդերիկա ‪Մոգերինին և Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանի հրավերով մարտի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪Մոգերինին:

Արտգործնախարարությունը այցի մասին այսօր տարածած հաղորդագրությունում տեղեկացնում է, որ Ֆեդերիկա Մոգերինիին ընդունելու է նախագահ Սերժ‪ Սարգսյանը: Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG