Մատչելիության հղումներ

Օբամա․ Առաջիկա շաբաթները վճռական են լինելու Սիրիայի համար


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության խորհրդի հետ Պետդեպարտամենտում կայացած հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 25-ը փետրվարի, 2016թ․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության խորհրդի հետ Պետդեպարտամենտում կայացած հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 25-ը փետրվարի, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Ռուսաստանին, որ աշխարհը հետևելու է, թե ինչպես է պահպանվելու փետրվարի 27-ին ուժի մեջ մտնող՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնությունը։

Առաջիկա շաբաթները վճռական են լինելու Սիրիայի ապագայի համար, և հրադադարի հաջողությունը կախված է այն բանից, թե որքանով հավատարիմ կմնան կողմերը, այդ թվում՝ Սիրիայի կառավարությունը, Ռուսաստանը և նրանց դաշնակիցները, իրենց հանձնառություններին, հայտարարել է Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG