Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվան կոչ է անում Բաքվին ըմբռնումով մոտենալ Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը


«Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և Բաքվին կոչ է անում ըմբռնումով մոտենալ», - այսօրվա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք դիվանագիտական խողովակներով ադրբեջանական կողմին արդեն տեղեկացրել ենք այդ մասին»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է միութենական հարաբերություններով և զարգացնում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը:

Նրա խոսքերով՝ սպառազինություն մատակարարելիս Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանի բոլոր ռիսկերը:

«Ռազմական ցանկացած մատակարարումներ ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին, մեր կողմից իրականացվում են՝ ուշադրությամբ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը նոտա է հղել Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության վաճառքի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG