Մատչելիության հղումներ

«Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է». Վրաստանի փոխվարչապետ


Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին
Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին

Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին։

«Թուրքիան առաջինն է Վրաստանում ներդրումներ անող երկրների ցանկում»,- ասել է Կումսիշվիլին՝ ելույթ ունենալով թուրքական կողմի կազմակերպած տնտեսական համաժողովին։

Վրաց նախարարը, հիշեցնելով Վրաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի մասին, նշել է, որ փաստաթուղթը նշանակալի եկամուտներ կբերի Վրաստանի քաղաքացիներին։ Կումսիշվիլին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաձայնագիրը օգտակար է նաև թուրք ներդրողների համար։

«Վրաստանում արտադրված ապրանքները եվրոպական շուկա են մտնելու առանց հարկերի»,- ընդգծել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG