Մատչելիության հղումներ

Ավստրիան բալկանյան հարևանների հետ կուժեղացնի սահմանների վերահսկողությունը


Փախստականներ Ավստրիայում, փետրվար, 2016թ․
Փախստականներ Ավստրիայում, փետրվար, 2016թ․

Ավստրիան բալկանյան հարևանների հետ պայմանավորվել է ուժեղացնել սահմանների վերահսկողությունը՝ չբացառելով նաև դրանց փակումը:

Երեկ Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են Եվրամիության անդամ պետություններ Ավստրիայի, Խորվաթիայի, Սլովենիայի և Բուլղարիայի, ինչպես նաև բալկանյան երկրների՝ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի ու Սերբիայի ներկայացուցիչները, մշակվել է համատեղ հայտարարություն:

Ըստ փաստաթղթի՝ «անհնար է ընդունել անսահմանափակ թվով միգրանտների և ապաստան խնդրողների», և պետք է սահմանափակումներ մտցվեն՝ ելնելով «ներքին անվտանգությունից» և «սոցիալական միասնականությունից»: «Արևմտյան Բալկաններով միգրացիոն հոսքը պետք է շոշափելի կերպով նվազեցնել», - ասված է հայտարարությունում, որում 19 կետերով առաջարկվում է սահմանափակումների կարգ:

Համատեղ փաստաթուղթը պետք է ներկայացվի այսօր Բրյուսելում տեղի ունենալիք՝ Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների մասնակցությամբ նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG