Մատչելիության հղումներ

logo-print

Վիլնյուսի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Լիտվայի մայրաքաղաքի հրապարակներից կամ փողոցներից մեկը անվանակոչել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով, հաղորդում է «Դելֆի» լրատվական պորտալը:

Բանաձևում նշվում է, որ փողոց կամ հրապարակ անվանակոչելով մի մարդու անունով, ով ժողովրդավարական Ռուսաստանի հետ պայքարել է ավելի լավ երկիր ունենալու համար, Վիլնյուսի իշխանությունները փաստում են, որ կանգնած են ժողովրդավարության և ազատության կողքին:

Ռուսաստանցի սպանված ընդդիմադիր գործչի հիշատակը մտադիր են հավերժացնել նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի իշխանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG